Ֆիլիպիններում թայֆունի պատճառով զոհվել է առնվազն` 1200 մարդ
«Հահյան» թայֆունի պատճառով Ֆիլիպիններում զոհերի թիվը անցել է 1200-ը: Ինչպես տեղեկացնում է Газета.ru-ն՝ Reuters-ին հղումով, ֆիլիպինյան Կարմիր խաչը հայտնել է, որ Տակլոբան քաղաքում զոհվել է առնվազն` 1000 մարդ, իսկ Սամար նահանգում մահացել է ևս 200 մարդ:
Իսկ BBC-ին տեղեկացնում է, որ առնվազն` 100 մարդ վիրավորվել է, իսկ անհետ կորածների թիվը չի նշվում:
Տեղական օդանավակայանի տերմինալն ավերվել է:










