Տիգրան Խզմալյանը ծանուցագիր է ստացել՝ 102 հոդվածի մեղադրանքով
Կինոռեժիսոր, Նախախորհրդարանի անդամ Տիգրան Խզմալյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրառում է կատարել, որում տեղեկացնում է, որ իրեն մեղադրանք է առաջադրվել Երևանի Կոմիտասի 5 հասցեի շինարարության դեմ բողոքի ակցիաների գործով։
Գրառման մեջ ասվում է.
«Հենց նոր ծանուցագիր ստացա Ոստիկանությունից, պահանջով նոյեմբերի 19-ին՝ ժամը 3:20–ին, ներկայանալ Վարչական դատարան՝ 102 հոդվածի մեղադրանքով: Սա Կոմիտաս 5-ի գործն է: Անցյալ տարի ինձ մեղավոր ճանաչեցին Մաշտոցի պուրակի գործով, թեև պուրակի ապօրինի շինությունները ապամոնտաժվեցին: Հիմա էլ մի դատարանը կանգնեցնում է Կոմիտաս 5-ի շինարարությունը, մյուսը վարույթ է շարունակում այդ շինարարությունը կանգնացնելու պահանջողների դեմ: "Да здравствует наш советский суд, самый гуманный суд в мире!"»։










