Ֆիլիպիններում թայֆունի զոհերի թիվն անցել է 100-ը
Ֆիլիպիններին պատուհասած հզորագույն «Հայան» թայֆունի հետևանքով զոհվել է առնվազն 100 մարդ։
Ինչպես տեղեկացնում է Lenta.ru-ն՝ France-presse գործակալությանը հղումով, այդ մասին հայտարարել են երկրի իշխանությունները։
Թայֆունը նաև հեղեղումների և սողանքների պատճառ է դարձել։ Քանդվել են բազմաթիվ տներ, իսկ որոշ կղզիներում խափանվել է էներգամատակարարումը։
Ըստ ԱՄՆ ռազմածովային ուժերի՝ թայֆուններին հետևելու կենտրոնի գնահատականների՝ ֆիլիպինյան ափերին մոտենալիս «Հայան»-ի քամու արագությունը եղել է 314 կմ/ժ:










