Օբաման որոշել է վերանայել 50 տարի առաջ Կուբայի հանդեպ սահմանած պատժամիջոցները
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտնել է Կուբայի հանդեպ պատժամիջոցների վերանայման պատրաստակամության մասին, որոնք սահմանվել են 1960-ական թթ., հայտնում է Обозреватель-ը` վկայակոչելով Reuters գործակալությանը:
«ԱՄՆ-ն և Կուբան պետք է դուրս գան շփման նոր մակարդակ»,- ասել է Օբաման:
Նա նաև նշել է, որ 1960-ականներին սահմանած պատժամիջոցները գրեթե ամբողջությամբ կորցրել են իրենց արդիականությունը:
Հիշեցնենք, որ ՄԱԿ-ի Գերագույն ասամբլեան կոչ էր արել ԱՄՆ-ին հանել Կուբայի առևտրատնտեսական շրջափակումը: Այդ նախաձեռնությանն աջակցել էր 188 երկիր, դեմ էին հանդես եկել միայն ԱՄՆ-ն և Իսրայելը:










