Վարդան Պետրոսյանին կալանավորելու որոշում է կայացվել
Եղվարդ-Երևան ճանապարհին հոկտեմբերի 20-ին վթարին մասնակցած դերասան Վարդան Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով:
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում հայտնեցին ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի ծառայությունից:
Նախաքննական մարմինը միջնորդություն է ներկայացրել Վարդան Պետրոսյանին նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել կալանավորումը:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 20-ին Վարդան Պետրոսյանն իր ավտոմեքենայով Եղվարդ–Երևան ավտոճանապարհին բախվել էր մեկ այլ ավտոմեքենայի։ Վթարի հետևանքով երկու երիտասարդ էին զոհվել։
Վարդան Պետրոսյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը Tert.am –ին հայտնեց, որ քննիչի միջնորդությունը քննվում է Կոտայքի ընդհանուր իրավասության դատարանում:
Դատական նիստը արդեն սկսվել է:
Փաստաբանը նաև տեղեկացրեց, որ բացարկ է հայտնելու քննիչ Հ. Հակոբյանին այն հիմքով, որ վերջինս, որն առանց իր ներկայությամբ փորձել է «ապօրինի հարցաքննել Վարդան Պետրոսյանին», որը, հիշեցնենք, գտնվում է Ստրես կենտրոնում, և համառորեն իրեն չի տիրապետում գործի նյութերը:










