Վարդան Պետրոսյանին կարող են չկալանավորել

18:30 • 09.11.13

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում ընթանում է դերասան Վարդան Պետրոսյանի   խափանման միջոցի ընտրության  վերաբերյալ դատաքննությունը, և ամեն ինչ գնում է դեպի նրան, որ դերասանի նկատմամբ չընտրվի կալանքը՝ որպես խափանման միջոց:

Այս մասին Tert.am-ին հայտնեց Վարդան Պետրոսյանի շահերի պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանը:

 

Ի պատասխան հարցի, թե՝ ինչու՞ է  իր մոտ նման տպավորություն ստեղծվել, փաստաբանն ասաց. «Քննիչի վարքագծից, որովհետև նա դատաքննության ընթացքում հրաժարվեց իր ներկայացրած շատ փաստերից»:

Հիշեցնենք, որ դերասանն ինքը դատական նիստին հայտարարել էր.«Ոչ մի վայրկյան, ոչ մի դեպքում ոչ մեկիդ մտքով թող չանցնի … Եթե ինձ հասնում է նստել 4-10 տարի կամ 14-ից 20, ես նստելու եմ: Բայց թող ոչ մեկի մտքով չանցնի, որ ես մի մազ անգամ խուսափելու եմ պատասխանատվությունից: Վարդան Պետրոսյանն անցել է մի ճանապարհ, որի պատճառով ո´չ ոք չի ամաչել ու չի ամաչելու աշխարհի ո´չ մի ծայրում»: