Հանրապետության տարածքում այսօր և վաղը սպասվում են տեղումներ

10:39 • 09.11.13

Հանրապետության առանձին շրջաններում նոյեմբերի 9-10-ին սպասվում են տեղումներ, 11-13-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: Քամին հյուսիս-արևելյան 3-8 մ/վրկ:

 

Ինչպես տեղեկացնում է Արտակարգ իրավիճակների նախարարությունը, օդի ջերմաստիճանը նոյեմբերի 9-ի ցերեկը կնվազի 2-3, արևելյան շրջաններում` 5-7 աստիճանով:


Երևանում նոյեմբերի 9-ի գիշերը սպասվում է թույլ անձրև, 9-ի ցերեկը և 10-ին կդիտվի փոփոխական ամպամածություն, տեղումների հավանականությունը փոքր է, 11-13-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: