Չինաստանում վտանգի ամենաբարձր մակարդակ է հայտարարվել՝ «Հայան» թայֆունի պատճառով

22:47 • 10.11.13

Չինաստանում, ազգային օդերևութաբանական կենտրոնի տեղեկացմամբ, վտանգի ամենաբարձր՝ «կարմիր» մակարդակ է հայտարարվել՝ «Հայան» թայֆունի պատճառով:


Ինչպես հայտնում է ИТАР-ТАСС-ը՝ օդերևութաբանների կարծիքով թայֆունը շարժվում է 25-30 կմ/ժամ արագությամբ: Սպասվում է, որ երկուշաբթի այն կհասնի Վիետնամի հյուսիսային ափամերձ տարածաշրջաններին, ինչպես նաև Չինաստանի հետ սահմանամերձ տարածքներին:


Կիրակի Չինաստանի իշանությունները անվտանգ շրջաններ են տարհանել 133 հազար բնակիչների: