Հարբած ծանրքաշային ըմբշամարտիկը «ինչ որ բան է ասել Հայաստանի մասին» և ընկել Միխայիլ Գալուստյանի վրա (տեսանյութ)

15:42 • 10.11.13

Իր սկանդալային պահվածքով և հարբեցողությամբ հայտնի ռուսաստանցի ըմբշամարտիկ Ալեքսանդր Եմելյանենկոյի հերթական զոհն է դարձել Միխայիլ Գալուստյանը:


Դա տեղի է ունեցել այն ժամանակ, երբ Մնևնիկիի հրաձգարանում Գալուստյանը սթրայքբոլ է խաղալիս եղել Comedy Club-ի ռեզիդենտների հետ, հայտնում է HTB-ն: Աղբյուրը նշում է, որ այս անգամ ևս Եմելյանենկոն խիստ անսթափ է եղել:

 

 

Новой жертвой скандального борца Емельяненко стал Михаил Галустян (ВИДЕО)


Տեսանյութում երևում է, թե նա ինչպես է «բան ասում Հայաստանին», հայհոյում: Երբ Գալուստյանը փորձել է իր ուսով պահել ընկնող մարզիկին, Եմելյանենկոն ոչ միայն ինքն է ընկել, այլև գցել է Գալուստյանին:


Twitter-ում կատակում են` արդյոք որ խմբի արյուն է այժմ հարկավոր Գալուստյանին` նման քաշի տակ մնալուց հետո: