Պակիստանի դպրոցներում արգելել են երիտասարդ իրավապաշտպան Մալալա Յուսուֆզայի գիրքը
Պակիստանի ավելի քան 40 հազար դպրոցներում արգելել են 16-ամյա իրավապաշտպան Մալալա Յուսուֆզայի գիրքը: Բրիտանացի լրագրող Քրիստինա Լեմբի հետ համատեղ գրած գիրքն արգելել են կիրառել դպրոցական գրադարաններում, ինչի մասին, ИТАР-ТАСС-ի փոխանցմամբ, այսօր հայտարարել է մասնավոր դպրոցների կառավարման համապակիստանյան ասոցացիայի ղեկավար Ադիբ Ջավեդանին:
Արգելքը հիմնավորվել է այն եզրակացմամբ, որ Մալալայի օրագիրն, ընդհանուր առմամբ, ներկայացնում է Արևմուտքի և ոչ թե Պակիստանի հայացքները՝ իսլամական պետություններում կանանց դերակատարության վերաբերյալ:
Յուսոֆայն աշխարհին հայտնի դարձավ 2009-ին, երբ Արևմուտքում հրապարակվեց նրա օրագիրն այն մասին, թե ինչպես են թալիբներն արգելել նրան և Սվաթ գետի հովտում բնակվող այլ աղջկիներին սովորել դպրոցում:










