Արվեստագետը Ռուսաստանի ոստիկանի օրվա առիթով վնասել է իր սեռական օրգանը Կարմիր հրապարակում

17:57 • 10.11.13

Ռուսաստանցի նկարիչ Պյոտր Պավլենսկին արտասովոր ակցիա է կազմակերպել Ռուսաստանի ոստիկանության օրվա առիթով, հայտնում «Դոժդը»:


Արվեստագետը մասնավորապես Կարմիր հրապարակում մեխել է իր ամորձիները: Ակցիայի լուսանկարները հասցրել են մեմ դառնալ ինտերնետում` ոստիկանության հետ առնչվող կարգախոսներով. «Մեր ծառայությունը և վտանգավոր է, և բարդ»:

 

Այս տարվա մայիսն էլ նա փշալարերով մերկ պառկել էր Պետերբուրգի օրենսդիր ժողովի շենքի դիմաց` խորհրդանշելով մարդու գոյությունը ռեպրեսիվ օրենսդրական համակարգում:

 

Ավելի վաղ Պավլենսկին կարել էր իր բերանը և Կազանի մայր տաճարի մոտ կանգնել հետևյալ գրությամբ պաստառով. «Pussy Riot-ի ելույթը Քրիստոսի հայտնի ակցիայի վերաշարադրումն էր (Մատ.21:12-13)» (երբ ըստ Աստվածաշնչի Հիսուսը տաճարից քշում է վաճառականներին -Tert.am):