Իսպանիայում ձերբակալել են կոլումբիական թմրակարտելներից մեկի պարագլխին
Կոլումբիական «Լոս Ուրաբենյոս» թմրակարտելի առաջնորդ Սիպրիամ Մանուել Պալենսիա Գոնսալեսը ձերբակալվել է Իսպանիայում: Այս մասին հաղորդում է Lenta.ru-ն՝ հղում կատարելով France-Presse գործակալությանը, որն այս տեղեկություններն ստացել է իսպանական իրավապահ մարմիններից:
Պալենսիա Գոնսալեսը մեղադրվում էր սպանության և թմրավաճառքով զբաղվելու մեջ, ինչի համար գտնվում էր միջազգային հետախուզման մեջ: Ըստ ոստիկանության տվյալների՝ Մադրիդում նա նախագծում էր թմրանյութը Իսպանիա բերելու նոր ճանապարհներ:
Պալենսիա Գոնսալեսը գլխավորում է «Լոս Ուրաբենյոս» թմրակարտելը, որը Կոլումբիական իշխանությունները համարում են երկրի ամենավտանգավոր խմբավորումներից մեկը:










