Կոլումբիական բարում հնչած կրակոցների հետևանքով 8 մարդ է սպանվել

00:28 • 10.11.13

Կոլումբիական Կամի քաղաքում հրաձիգը բարում կրակ է բացել, ինչի արդյունքում սպանվել է 8 մարդ: Այս մասին հաղորդում է Газета.ru-ն՝ հղում կատարելով Reuters-ին:


20-ամյա հրաձիգը փախել էր դեպքի վայրից, սակայն ավելի ուշ ձերբակալվել է:


Ըստ ոստիկանության տվյալների՝ վեճը կարող էր սկսվել հակամարտող հանցագործ խմբավորումների միջև: