Փարիզում կանցկացվի «Cartier. Պատմություն և ոճ» ցուցադրությունը (լուսանկարներ)
Cartier ոսկերչական տունն առաջին անգամ կկիսվի իր ամենաբաղձալի նմուշներով. Փարիզի Grand Palais-ում կկայանա գեղարվեստա-պատմական ցուցադրություն` «Cartier. Պատմություն և ոճ» խորագրով, գրում է buro247.ru-ն:
Այս ցուցադրությունը տարվա ոսկերչական նորաձևության ոլորտի ամենամեծ միջոցառումներից մեկն է: Ավելի քան 600 ոսկերչական գլուխգործոցներ, կենցաղային պարագաներ, ձեռքի և սեղանի ժամացույցներ կներկայացվեն զգեստների, վերարկուների և աքսեսուարների հետ Salon d’Honneur Grand Palais սրահում դեկտեմբերի 4-ին:
Բացի ոսկերչական զարդերից, սրահում կներկայացվեն տարբեր ժամանակաշրջանների հին կահույք, կտավներ, լուսանկարներ և էջեր նորաձևության ամսագրերից, ավելի քան 200 բացառիկ էսքիզներ և արխիվային փաստաթղթեր, որոնք բացահայտում են ոսկերչական արվեստի գաղտնիքները:
Ցուցահանդեսի այցելուները հնարավորություն կստանան ծանոթանալ հայտնի մարդկանց անհատական հավաքածուներին. Մոնակոյի իշխանի և իշխանուհի Գրեյսի, Մառլեն Դիտրիխի, Լիզ Թեյլորի,Մոնա Բիսմարկի, Վինձորի դքսուհու և այլ ոչ պակաս հայտնի մարդկանց զարդերին:
![]()

















