Ամերիկուհին մեկ տարում 226 անգամ 911 է զանգահարել

12:59 • 11.11.13

Ամերիկուհի Մարտա Ռիգսբին միայն անցած տարվա ընթացքում 226 անգամ 911 ծառայություն է զանգահարել, և նրան շտապօգնությունը հիվանդանոց է տեղափոխել 117 անգամ, հաղորդում է The Washington Post-ը:

 

Փրկարարներն արդեն անգիր հիշում են նրա ծննդյան ամսաթիվը, սոցիալական ապահովության համարը:

 

Այդպիսով՝ Ռիգսբին դարձել է վերջին 30 տարում 911 ծառայությունից ամենաշատն օգտված Կոլումբիայի բնակչուհին (քաղաք Հարավային Կարոլինայում):

 

«Սուպեր օգտվողներ» անվանումը ստացած 911 զանգահարողները երկար ժամանակ որպես բեռ են եղել առողջական համակարգի համար։ Իրադրության պատճառով քաղաքում առաջին փորձն է արվել խնամակալություն նշանակել սերիական 911 զանգահարողի համար:

 

Ռիգսբին խանգարումներ ունի, և նրա մտավոր ունակությունները թույլ չեն տալիս իրեն կարգավորել բժշկական խնդիրները: