ՀՔԾ-ում քրգործ է հարուցվել քաղաքացու նկատմամբ քննիչի՝ սպանության սպառնալիքի փաստով

12:10 • 11.11.13

Հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔՕ 137-րդ հոդվածի 1-ին մասով՝ քաղաքացի Ե. Խ.-ի հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով, այս մասին հաղորդում է Հատուկ քննչական ծառայության կայքը:


Ըստ քաղաքացու հաղորդման՝ 2012 թվականի մարտի 24-ին որդուն պատկանող Երևան քաղաքում գտնվող բնակարանը վարձակալության պայմանագրով երեք տարի ժամկետով հանձնել է ՀՀ ոստիկանության Քրեական գործերի վարչության քննիչի եղբորը՝ Ա. Կ.-ին:


2013 թվականի փետրվար-մարտ ամիսներին վերջիններիս տեղեկացրել է պայմանագիրը խզելու իր նպատակի մասին, սակայն ոստիկանության աշխատակիցը սպանության սպառնալիքներ տալով հրաժարվել է ազատել բնակարանը:


Կատարվում է նախաքննություն: