Եգիպտոսի իշխանությունները չեղյալ են համարել Խուրգադայում և Շարմ էշ Շեյխում արտակարգ դրությունը

17:36 • 11.11.13

Եգիպտոսի իշխանությունները որոշել են չեղյալ համարել երկրի հանգստավայրերի շրջանում սահմանած արտակարգ դրությունը, մասնավորապես՝ որոշումը կվերաբերի Խուրգադա և Շարմ էշ Շեյխ հանգստավայրերին, գրում է Газета-ն` վկայակոչելով տեղական ԶԼՄ-ներին:

 

Հաղորդվում է, որ արտակարգ դրությունը չեղյալ կհամարվի նոյեմբերի 12-ից:

 

Տվյալ որոշումը կայացվել է այն բանից հետո, երբ Եգիպտոսի զբոսաշրջության նախարարը ստուգումներ է անցկացրել այդ քաղաքներում: