«Հայան» թայֆունը Վիետնամում է. կա 11 զոհ
«Հայան» արևադարձային փոթորիկը շարունակում է առաջխաղացումը` արդեն Վիետնամի տարածքում, հայտնում է BBC-ն:
Ժամում 98 մ ուժգնությամբ թայֆունի պատճառով Վիետնամում 600.000 մարդ է տարհանվել: Չնայած դրան՝ առնվազն 11 մարդ էլ զոհվել է փոթորկից առաջացած սողանքների պատճառով: Զոհերից մեկը լուսաբանող լրագրող է եղել:
Սպասվում է, որ Վիետնամում թայֆունը նաև ջրհեղեղի պատճառ կդառնա, որին ենթակա է նաև մայրաքաղաք Հանոյը:
Չինաստանը թայֆունի վտանգ է սահմանել իր մի քանի նահանգների համար: Մինչ այս, թայֆունը բազմաթիվ զոհերի պատճառ է դարձել Ֆիլիպիններում։










