Հնդկաստանում աշխատանքի չեն ընդունում 12 մատ ունեցող տղամարդուն
Հնդկաստանի 48-ամյա բնակիչ Վիջեյ Սինգհը բացառիկ յուրահատկություն ունի: Ունենալով 12 մատ` նա ունակ է համակարգչով ավելի քան 100 բառ հավաքել ընդամենը մեկ րոպեում: Սակայն աշխատանք գտնել հայրենիքում չի ստացվում: Նրա առաջարկը մերժել է ավելի քան 50 ընկերություն, գրում է Вести-ն:
Սինգհի խոսքով՝ բոլոր գործատուները ցանկանում են աշխատանքի ընդունել գեղեցիկ կանանց, իսկ պրոֆեսիոնալները, որոնք ունեն արտաքին թերություններ, ոչ ոքի հետաքրքիր չեն:
Հնդկաստանում աշխատանք գտնելու հույսը կտրելով` Սինգհը մտադիր է բախտը փորձել Մեծ Բրիտանիայում: Եվ իսկապես, ոչ բոլոր եվրոպացիները կհամարձակվեն ռեզյումեում նշել, որ իրենց ձեռքի մատներն ավելի շատ են, քան մյուսներինը:










