Օբաման Իսրայելի վարչապետին հավաստիացրել է, որ Իրանին թույլ չի տա միջուկային զենք ստեղծել
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուի հետ զրույցում ընդգծել է, որ կանի ամեն հնարավորը, որպեսզի կանխի Իրանի կողմից միջուկային զենքի ստեղծումը, տեղեկացնում է Интерфакс գործակալությունը։
Սպիտակ տունն ընդգծել է, որ ԱՄՆ-ի և Իսրայելի առաջնորդները զրույցի ընթացքում քննարկել են Իրանի շուրջ ստեղծված իրավիճակն ու միջուկային խնդրի խաղաղ լուծումը։
Բացի այդ, Օբաման հատկապես նշել է, որ մտադիր է թույլ չտալ Իրանում միջուկային զենքի ստեղծումը։
Հեռախոսազրույցները տեղի են ունեցել անմիջապես այն բանից հետո, երբ Բինյամին Նեթանյահուն քննադատել է Ժնևում Իրանի և միջնորդ «վեցյակի» բանակցությունների ընթացքը։ Իսրայելի կառավարության ղեկավարի կարծիքով՝ «վեցյակն» իր նպատակներին հասնելու համար ոչ մի դեպքում չպետք է թուլացնի պատժամիջոցները Թեհրանի դեմ։










