Հյուսիսային Օսիայում հյուրը սպանել է ամբողջ ընտանիքին

12:15 • 11.11.13

Հյուսիսային Օսիայի Մոզդոկի շրջանում հյուրը սպանել է ամբողջ ընտանիքին, հայտնում է «Ռոսիյսկայա գազետա»-ն:

 

Վիճաբանության հետևանքով հյուրը դանակահարելով սպանել է չորս անդամից բաղկացած ընտանիքին: Զոհերի թվում նաև երեխա կա:


30-ամյա մարդասպանը Կիզլյար բնակավայրից է, և հենց ինքն էլ ոստիկանություն է դիմել դեպքից հետո:

 

Իրավապահներին հյուրը պատմել է, որ նախօրեին խմելուց հետո նա սպանել է իր 40-ամյա հարևանին, ապա նրա մորը, ապա 28-ամյա կնոջը և 8-ամյա աղջկան: 7-ամսական նորածնին նա ձեռք չի տվել: