Հյուսիսային Կորեան հրապարակավ մահապատժի է ենթարկել 80 մարդու
Հյուսիսային Կորեան այս ամիս հրապարակավ մահապատժի է ենթարկել 80 մարդու, նրանցից շատերին՝ հարավկորեական հեռուստաշոու դիտելու համար, հաղորդում է Agence France-Presse-ը: Այդ մասին է հաղորդել JoongAng Ilbo թերթը՝ վկայակոչելով իր աղբյուրին:
Աղբյուրը, որն ինչպես հաղորդվում է՝ ծանոթ է Հյուսիսային Կորեայի ներքին գործերին և վերջերս է վերադարձել երկրից, հայտնել է, որ մահապատիժներն իրականացվել են նոյեմբերին 3-ին, յոթ քաղաքներում:
Ականատեսներից մեկը պատմել է նրան, որ Վոնսանում իշխանությունները 10 000 մարդու են հավաքել մարզադաշտում` դիտելու ութ հոգու մահապատիժը:
Մահապատժի ենթարկվածների մեծ մասը մեղադրվել են արգելված հարավկորեական հեռուստահաղորդումներ և սերիալներ դիտելու, իսկ որոշները՝ մարմնավաճառության համար:










