Մոսկովյան սրճարանում կովկասցիները դանակահարել են մի տղամարդու և կրակել
Մոսկովյան սրճարաններից մեկի մոտ Կովկասից ներգաղթյալները վիրավորել են մի տղամարդու և կրակել են տրավմատիկ զենքից, տեղեկացնում է gazeta.ru-ն։
«02» ծառայություն ահազանգ է ստացվել, որ սրճարանի մոտ վիրավոր կա։ Դեպքի վայր ժամանած ոստիկանները պարզել են, որ ժամը 02։20-ի սահմաններում կովկասյան արտաքինով 5-6 մարդու և 1983թ.-ին ծնված երիտասարդի միջև ծեծկռտուք է տեղի ունեցել, որի ընթացքում անհայտ անձանցից մեկը մի քանի անգամ կրակել է տրավմատիկ զենքից և դանակի մի քանի հարված հասցրել։
Տղամարդն ուսի, աջ ազդրի, կրծքավանդակի և մարմնի այլ մասերում հրազենային և կտրող-ծակող գործիքով արված բազմաթիվ վերքերով ու կոտրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։
Հարուցվել է քրեական գործ՝ ՌԴ Քրեական օրենսգրքի 213 հոդվածի (խուլիգանություն) հատկանիշներով։










