Նյու Ջերսիի համալսարանում հրաձգության հետևանքով մեկ մարդ է զոհվել

09:36 • 11.11.13

Ամերիկյան Նյու Ջերսի նահանգի Kean University համալսարանում անհայտ անձը հրաձգություն է իրականացրել, տեղեկացնում է gazeta.ru-ն։

 

Ըստ նախնական տեղեկությունների՝ զոհվել է մի աղջիկ։ Համալսարանի հանրակացարանի տարածքը փակվել է ոստիկանության կողմից։

 

Կասկածյալը դեռևս չի հայտնաբերվել։