Գերմանացիները դեմ են արտահայտվել Մյունխենում օլիմպիադայի անցկացմանը

11:09 • 11.11.13

Գերմանիայոմ բնակիչները դեմ են արտահայտվել Մյունխենում Օլիմպիական խաղերի անցկացմանը, հայտնում է Deutsche Welle-ն:

Այսպիսին են եղել Բավարիայի չորս շրջանների բնակչության հանրաքվեի արդյունքները, որով պետք է որոշվեր 2022-ին Մյունխենում ձմեռային օլիմպիադայի անցկացման հարցը:

 

Դեմ է արտահայտվել 50%-ից ավելին: Այս խաղերին դեմ էին հանդես գալիս շատ քաղաքական ուժեր, մասնավորապես`«կանաչները»: Նրանք նշում էին, որ դա գումար վաստակելու մարմաջ է:

 

Մինչդեռ հայտնի մարզիկները կողմ էին, որպեսզի Մյունխենն օլիմպիական մայրաքաղաք դառնա:
1972-ին այդ քաղաքում անցել են ամառային Օլիմպիական խաղեր:

 

Հետաքրքիր է, որ բավարացիները դիմել էին 2018-ի օլիմպիական խաղերի համար, սակայն նրանցից առաջ էր անցել Հարավային Կորեան: