Կանադայում օդանավ է կործանվել. կա 5 զոհ

09:45 • 11.11.13

Կանադայի Օնտարիո հյուսիս-արևմտյան նահանգում օդանավի կործանման հետևանքով 5 մարդ է զոհվել, հայտնում է Associated Press-ը:

 

Ըստ ոստիկանության` երկու մարդ փրկվել է:

 

Կործանված օդանավը պատկանել է Bearskin Airlines-ին։ Խոսքը 19 տեղանոց թեթև օդանավի մասին է, որը, ականատեսների վկայությամբ, ընկել է օդանավակայանի մերձակայքում: