Հունաստանի խորհրդարանը դեմ է հանդես եկել կառավարության հրաժարականին
Հունաստանի խորհրդարանը քվեարկել է հաջակցություն Անտոնիս Սամարասի գլխավորած կառավարության, հաղորդում է interfax.ru-ն:
Կառավարությանն անվստահություն հայտնելու հարցը նախաձեռնել էր ձախ ընդդիմադիր «Սիրիզա» կուսակցությունը, որը կտրուկ դեմ է հանդես գալիս երկրում իրականացվող բյուջեի խիստ տնտեսման քաղաքականությանը:
Սամարասի կառավարությունը մի շարք միջոցներ է ձեռնարկել՝ նպատակ ունենալով միջազգային վարկեր ստանալ տնտեսական ծանր ճգնաժամից դուրս գալու համար:
Կառավարությանն անվստահություն հայտնելու հարցը խորհրդարանում քննարկվել է երեք օր, և քվեարկության արդյունքում ձախերին չի բավարարել ընդամենը մի քանի ձայն Սամարասին պաշտոնանկ անելու համար:










