Սերժ Սարգսյանն ընդունել է ՀԱՊԿ ղեկավարին, քննարկվել է ՀՀ–ում ՀԱՊԿ ակադեմիային հիմնմանը վերաբերող հարցեր

17:28 • 11.11.13

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է աշխատանքային այցով Հայաստան ժամանած Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային, ում հետ, ի թիվս այլ հարցերի, խոսել են Երևանում ՀԱՊԿ ակադեմիայի հիմնման որոշումից հետո հիշյալ հաստատության գործունեության կազմակերպմանը վերբերող հարցերի շուրջ:


Ինչպես տեղեկացնում է նախագահի գրասենյակի կայքը, հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են նաև ՀԱՊԿ շրջանակներում համագործակցությանը վերաբերող հարցեր:


ՀՀ նախագահը և ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը քննարկել են ս.թ. սեպտեմբերի 23-ին Սոչիում կայացած ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանում ընդունված որոշումների իրագործման ընթացքը: