Սիրիայի ընդդիմությունը համաձայնել է մասնակցել Ժնևի կոնֆերանսին

08:53 • 11.11.13

Սիրիայի ընդդիմադիր և հեղափոխական ուժերի ազգային կոալիցիան սկզբունքային որոշում է կայացրել Սիրիայի կոնֆլիկտի հարցով կոնֆերանսին մասնակցելու վերաբերյալ: Կոնֆերանսը տեղի է ունենալու Ժնևում 2013 թվականի աշնանը, հաղորդում է lenta.ru-ն՝ հղում անելով Reuters-ին:


Կոալիցիայի ներսում ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ կոնֆերանսի մասնակիցները պետք է ապահովեն հումանիտար օգնության հասանելիությունը Սիրիա և երկրում քաղբանտարկյալների ազատ արձակումը: Ազգային կոալիցիայի հայտարարության մեջ ասվում է նաև, որ Ժնևի կոնֆերանսի արդյունքը պետք է լինի Սիրիայում իշխանության փոփոխությունը:


Կոալիցիայի հայտարարության մեջ նաև ասվում է, որ այդ կազմակերպությունը իրավասու է բանակցություններ անցկացնել Ժնևի կոնֆերանսի հարցի շուրջ ապստամբ խմբավորումների հետ, որոնք պայքարում են Բաշար Ասադի ռեժիմի դեմ: