Թեհրանում սպանվել է արդյունաբերության փոխնախարարը

09:03 • 11.11.13

Թեհրանի արևելյան շրջանում անհայտ անձանց կողմից երեկ սպանվել է Իրանի արդյունաբերության փոխնախարար Սաֆդար Ռահմաթ Աբադին, տեղեկացնում է Взгляд-ը՝  France-Presse գործակալությանը հղումով։

 

Իրանական լրատվամիջոցների տվյալներով՝ Աբադին, ով պատասխանատու է Իրանի խորհրդարանի հետ արդյունաբերության նախարարության համագործակցության համար, զոհվել է գլխին և կրծքին ստացած հրազենային վերքերից։

 

Սպանության պահին նա նստած է եղել իր մեքենայի ղեկին։

 

Ոստիկանության ներկայացուցիչները հաղորդել են, որ մարդասպանը եղել է ավտոմեքենայի ներսում, քանի որ պարկուճները հայտնաբերվել են մեքենայի մեջ, իսկ մեքենայի ապակիներից ոչ մեկը վնասված չի եղել։

Այլ մանրամասներ չեն հաղորդվում։