Ֆիլիպիններում թայֆունի հետևանքով տուժել է 9.5 մլն մարդ. 650.000 մարդ չի կարողանում տուն վերադառնալ
Ֆիլիպիններում շուրջ 630.000 մարդ չի կարողանում տուն վերադառնալ՝ «Հայան» թայֆունի հարվածի հետևանքով, նրանց բնակարանները քանդվել կամ վնասվել են հեղեղումների և սողանքների հետևանքով։
Ինչպես տեղեկացնում է ИТАР-ТАСС գործակալությունը, այդ մասին հաղորդել է Ֆիլիպինների աղետի հետևանքների վերացման շտաբը։
Խիստ հակասական տեղեկություններ են ստացվում զոհերի թվի վերաբերյալ. այդ թիվը տատանվում է մի քանի հարյուրից մինչև 10 հազարի շրջանում։
«Հայան»-ն այս տարվա ընթացքում Խաղաղ օվկիանոսում տեղի ունեցած արդեն 30-րդ թայֆունն է։
ՄԱԿ-ի տվյալներով՝ Ֆիլիպինների թայֆունի հետևանքով տուժածների թիվը հասնում է 9.5 մլն-ի։
«ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը խիստ անհանգստացած է թայֆունի հետևանքներով, ինչը վնաս է հասցրել 9.5 մլն մարդու և ավերիչ հետևանքներ ունեցել»,-ասված է ՄԱԿ-ի հայտարարության մեջ։
Հումանիտար կազմակերպություններն արդեն հավաքել են մանկական կերեր, առաջին բուժօգնության միջոցներ։










