Վարշավայում մեկնարկել է կլիմայի փոփոխությանը նվիրված ՄԱԿ-ի համաժողովը

16:59 • 11.11.13

Վարշավայում մեկնարկել է կլիմայի փոփոխություններին նվիրված ՄԱԿ-ի համաժողովի շրջանակում բանակցությունների նոր փուլը, հայտնում է Интерфакс-ը` վկայակոչելով լեհական ԶԼՄ-ներին:

 

Համաժողովի ընթացքում կքննարկվի գլոբալ տաքացման խնդիրը, որը կշարունակվի, եթե չկրճատվեն ջերմոցային գազերի արտանետումները մթնոլորտ:

 

Հաղորդվում է, որ ՄԱԿ-ն իր նպատակն է համարում զսպել գլոբալ տաքացումը ոչ ավելի քան +2 աստիճանի մակարդակում՝ ըստ Ցելսիուսի: Տվյալ թվին կազմակերպությունը պատրաստվում է հասնել մթնոլորտ արտանետվող գազերի կրճատման շնորհիվ:

 

Կլիմայի փոփոխությանը նվիրված համաժողովը կտևի 12 օր: