Նոր լարվածություն՝ ադրբեջանա-իրանական սահմանին
Ադրբեջանա-իրանական սահմանի Բիլյասուվարի սահմանային անցակետում իրավիճակը դարձյալ սրվել է։
Ինչպես տեղեկացնում է haqqin.az-ը, բեռնատար մեքենաների քանակը, որոնք սահմանը հատելու համար հերթի են կանգնել, հասել է գագաթնակետին։ Նոր ժամանող տրանսպորտային միջոցների համար արդեն տեղ չկա, շատերը կայանում են հեռվում, իսկ շատ բեռներ ժամկետանց դառնալու սպառնալիքի տակ են։
Ադրբեջանցի և իրանցի սահմանապահներն արդեն երկու անգամ հանդիպել են՝ իրավիճակը հարթելու համար, սակայն արդյունքի դեռևս չեն հասել։
Հիշեցնենք, որ լարվածությունը պահպանվում է արդեն շուրջ 5 օր։ Մի քանի օր առաջ Իրանը փակել էր երկու սահմանային անցակետ՝ ի պատասխան Ադրբեջանի կողմից մեկ անցակետ փակելու որոշման։
Նոյեմբերի 5-ին Իրանի տարածքում զինվորական հագուստով երկու մարդ կրակ էին բացել տրակտորի ուղղությամբ։










