Բրիտանիան կվճարի մայրերին կրծքով կերակրելու համար՝ պիլոտային ծրագրի շրջանակներում

16:37 • 12.11.13

Մեծ Բրիտանիայի երկու կոմսություններում մայրերը կվճարվեն իրենց երեխաներին կրծքով կերակրելու համար։ Դա արվում է փորձնական ծրագրի շրջանակներում, որի նպատակն է խթանել այս պրակտիկան երկրի առավել աղքատ շրջաններում: Այդ մասին հայտարարվել է երեքշաբթի օրը, հաղորդում է Agence France-Presse-ը:

 

Կենտրոնական Անգլիայի Դերբիշիր և հարևան Հարավային Յորքշիր կոմսություններում մայրերին կառաջարկվեն 120 ֆունտ ստեռլինգ արժողությամբ վաուչերներ, եթե նրանք կրծքով կերակրեն իրենց երեխաներին առաջին վեց շաբաթների ընթացքում, և 200 ֆունտ ստեռլինգ, եթե շարունակեն դա վեց ամիս:

 

Պիլոտային ծրագրին կմասնակցի աղքատ թաղամասերից մոտ 130 կին, որի նպատակն է պարզել, թե արդյոք ֆինանսական միջոցները կարող են խթան հանդիսանալ այդ պրակտիկայի համար, որը նորածինների համար բավական օգտակար է:

 

Ծրագիրը հաջորդ տարի կարող է ընդգրկել ողջ երկրի տարածքը, եթե պարզվի, որ կրծքով կերակրելու ցուցանիշները բարելավվել են: