ԵՄ երկրները համաձայնեցրել են 2014 թվականի բյուջեն

11:56 • 12.11.13

Եվրախորհրդարանը և ԵՄ 28 երկրների իշխանությունները 16 ժամ տևած բանակցությունների արդյունքում համաձայնեցրել են 2014 թվականի բյուջեի նախագիծը, գրում է dw.de-ն: Այն ենթադրում է 135,5 միլիարդ եվրոյի չափով ծախսեր, հաղորդում է Եվրոպական խորհրդում նախագահող Լիտվայի ղեկավարությունը:

 

2013 թվականին Եվրամիության բյուջեն կազմել է 144,2 միլիարդ եվրո:

 

Սպասվում է, որ հաջորդ շաբաթ Եվրախորհրդարանը որոշում կկայացնի 2014-ից 2020 թվականներն ընկած ժամանակահատվածում ֆինանսական պլանավորման մասին:

 

2014 թվականի բյուջեի շուրջ վեճը շարունակվում էր մի քանի ամիս: ԵՄ երկրները պահանջում էին 135 միլիարդ եվրոյի չափով առավելագույն ծախսերի սահմանում, Եվրախորհրդարանը պնդում էր 136,4 միլիարդ եվրոյի հարցում: