ԱՄՆ-ն ավիակիր նավ է ուղարկում Ֆիլիպիններ

10:25 • 12.11.13

ԱՄՆ-ի իշխանությունները պաշտոնապես հայտարարել են, որ սկսում են հումանիտար օգնություն տրամադրել Ֆիլիպիններին, ինչի շրջանակներում երկիր են ուղարկում ավիակիր նավ, գրում է gazeta.ru-ն՝ հղում անելով The New York Times-ը:

 

«Ջորջ Վաշինգթոն» ավիակիրը կուղարկվի մոտ ժամանակներում՝ փրկարարական գործողություններին և «Հայան» թայֆունից հետո վերականգնողական աշխատանքներին աջակցելու նպատակով: «Ջորջ Վաշինգթոնում» է լինելու հինգ հազար նավաստի և 80 ինքնաթիռ:

 

ԱՄՆ-ն օդից որոնման և վիրավորների փրկության համար տեխնիկա կտրամադրի, միջին և ծանր ուղղաթիռներ՝ տարհանման, և ինքնաթիռներ՝ փոխադրումների համար: Ռազմական գերատեսչությունը կոորդինացնելու է իր գործողությունները Մանիլայում ԱՄՆ դեսպանատան և ԱՄՆ-ի միջազգային զարգացման գործակալության հետ: