ԱՊՀ տարածաշրջանում մամուլի ազատության ցուցանիշով Հայաստանը երրորդ տեղում է
Մոլդովան մամուլի ազատության ցուցանիշով առաջատար է դարձել Արևելյան համագործակցության երկրների շրջանում:
Ինչպես հաղորդում է Грузия Online-ը՝ մեջբերելով ENP EaP Media Freedom Watch ծրագրի անցկացրած հետազոտության արդյունքները, Մոլդովային հաջորդում են Վրաստանը, Հայաստանը, Ուկրաինան:
Մամուլի ազատության ցուցանիշները Արևելյան համագործակցության երկրներում որոշվել են 2013-ի հուլիսից սեպտեմբեր ամիսների ընթացքում՝ հարցում անկացնելով փորձագետների շրջանում (յուրաքանչյուր երկրից՝ 10 փորձագետ), ովքեր որոշակի միավորներ են շնորհել երկրներին: Առավելագույն միավորը յուրաքանչյուր երկրի համար 1650-ն է:
Մոնիթորինգի արդյունքներով՝ մամուլի ազատության ցուցանիշը Մոլդովայում կազմել է 1276, Վրաստանում՝ 1270, Հայաստանում՝ 935, Ուկրաինայում՝ 792, Ադրբեջանում՝ 546 և Բելառուսում՝ 443: Ցուցանիշը ներառում է 4 բաղադրիչ միավորներ՝ քաղաքականություն, պրակտիկա, հեռուստահեռարձակում, համացանց և նոր մեդիաներ:










