Էջմիածնի Մայր Տաճարում կկատարվի հոգեհանգստյան արարողություն Դամասկոսում զոհվածների հոգիների հանգստության համար

15:50 • 12.11.13

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում նոյեմբերի 12-ին գումարված Վանական խորհրդի նիստի ժամանակ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսը մեծ ցավով անդրադարձել է Դամասկոսի Սուրբ Սարգիս եկեղեցուն կից գործող Ազգային Սրբոց Թարգմանչաց ճեմարանի մոտ նոյեմբերի 11-ին տեղի ունեցած ահաբեկչական գործողությանը, որի հետևանքով զոհվել են մարդիկ, այդ թվում երեխաներ:

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրել են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից, նոյեմբերի 17-ին Մայր Տաճարում հավարտ Սուրբ և Անմահ Պատարագի` կկատարվի հոգեհանգստյան արարողություն զոհվածների հոգիների հանգստության համար, ինչպես նաև աղոթք կկատարվի Սիրիայում խաղաղության վերահաստատման համար:

 

Դամասկոսում նոյեմբերի 11-ի ժամը 13:30-ի սահմաններում չորս հրթիռ է ընկել Բաբ Շարկի թաղամասում գտնվող Ս. Սարգիս եկեղեցու կից Ս. Թարգմանչաց ճեմարանի մերձակայքում: Դեպքը տեղի է 8 ունեցել աշակերտների դպրոցից դուրս գալու ժամանակ: Հրթիռներից երկուսն ընկել էին ճեմարանին պատկանող երկու ավտոբուսների վրա, մյուսը՝ դպրոցի դարպասի մոտ: Ավտոբուսներից մեկի մոտ ընկած հրթիռի բեկորներից զոհվել է 5 մարդ, այդ թվում՝ 4 աշակերտներ, որոնցից մեկը վեցամյա Հովհաննես Աթոքանյանն է, երեքը արաբներ, իսկ մյուս զոհը ավտոբուսի վարորդն է: Մոտ տասը վիրավոր տեղափոխվել է հիվանդանոց: 

 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: