Դիլիջանի ոլորաններում Nissan-ը դուրս է եկել ճանապարհից և հայտնվել անտառում. կան վիրավորներ
Տավուշի մարզում երեկ՝ ժամը 21:00-ի սահմաններում, Գուրգեն Մուրադխանյանը, Երևան-Իջևան ավտոճանապարհի 89-րդ կմ հատվածի Դիլիջանի 5-րդ ոլորանում իր կողմից վարած Nissan Pathfinder մակնիշի 09 ՏԼ 455 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և 20 մետր գլորվելով հայտնվել անտառում, այս մասին տեղեկացնում է Shamshyan.com-ը:
Վթարի հետևանքով վարորդ Գ. Մուրադխանյանը և ուղևորուհի Արտաշատ քաղաքի բնակիչ, 35-ամյա Վիոլետա Հունանյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Դիլիջանի բժշկական կենտրոն:
Մանրամասները՝ այստեղ։










