Իտալիայում թույլ կտան էլեկտրոնային ծխախոտներ ծխել հասարակական վայրերում

12:25 • 12.11.13

Իտալիայի օրենսդիրները որոշել են վերանայել հասարակական վայրերում էլեկտրոնային ծխախոտների օգտագործման կանոնները, հաղորդում է gazeta.ru-ն՝ հղում անելով The Local-ին:

 

Հունիսին Իտալիայում օրենք էր ընդունվել, որով էլեկտրոնային ծխախոտ ծխելը հավասարեցվում է ծխախոտ ծխելուն, ինչն արգելում էր դրանց օգտագործումը հասարակական վայրերում: Այժմ էլեկտրոնային ծխախոտներ կարելի է ծխել բարերում, ռեստորաններում, կինոթատրոններում և գրասենյակներում։

 

Անցած շաբաթ առողջապահության նախկին նախարար Ումբերտո Վերոնեզին հայտարարել էր, որ եթե ծխախոտ ծխողներն անցնեին էլեկտրոնային ծխախոտ ծխելուն, դա 30 հազար կյանք կփրկեր: