Սաուդյան արքայադուստրը կեղծ է եղել

17:52 • 12.11.13

Մեծ Բրիտանիայում կինը ներկայացել է որպես Սաուդյան արքայադուստր և փորձել խարդախությամբ գումար աշխատել, սակայն հայտնվել է դատարանում, հաղորդում է The Times-ը։

 

Մասնավորապես, Սառա ալ Ամուդին մեղադրվում է 56-ամյա Ամանդա Քլաթերբաքին և նրա ընկերոջը՝ 45-ամյա Յան Փեթոնին խաբելու համար: Տուժողները սեփականության ներդրողներ են, որոնց կինը խաբել է՝ համոզելով լոնդոնյան 6 շքեղ տուն ձևակերպել իր անունով:

 

Ինչպես պնդում է զույգը, Ալ Ամուդին նրանց խաբել է՝ ներկայանալով Սաուդյան Արաբիայի շեյխի հարուստ դուստր, մինչդեռ իրականում նա եթովպացի նախկին մարմնավաճառ է: