Վրաստանի ԿԸՀ-ն հրապարակել է ընտրության վերջնական արդյունքները. Մարգվելաշվիլին ստացել է ձայների 61.12%-ը

16:46 • 12.11.13

Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է հոկտեմբերի 27-ին կայացած նախագահական ընտրությունների վերջնական արդյունքները. ըստ այդմ՝ իշխող «Վրացական երազանք» կոալիցիայի թեկնածու Գեորգի Մարգվելաշվիլիի օգտին քվեարկել է ընտրողների 62.12%-ը կամ 1 մլն 12 հազար 569 ընտրող։

 

Վրաստանի գործող նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի «Միացյալ ազգային շարժում» կուսակցության ներկայացուցիչ Դավիդ Բաքրաձեի օգտին քվեարկել է 21.72% կամ 354 հազար 103 ընտրող։

 

«Ժողովրդավարական շարժում՝ Միացյալ Վրաստան» շարժման առաջնորդ Նինո Բուրջանաձեն հավաքել է ընտրողների 10.19%-ի քվեները՝ 166 հազար 61 ձայն։ Մնացած թեկնածուները 1-2%-ից ավելի չեն ստացել։

 

Համաձայն ԿԸՀ հրապարակած տվյալների՝ ընտրողների ակտիվությունը կազմել է 46.95%. քվեարկությանը մասնակցել է 1 մլն 660 հազար 976 ընտրող։

 

Ընդհանուր առմամբ, Վրաստանի նախագահական ընտրություններին մասնակցել է 23 թեկնածու։