Իրինա Բոկովան վերընտրվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարի պաշտոնում

17:11 • 12.11.13

ՄԱԿ-ի կրթության, գիտության և մշակույթի հարցերով կազմակերպության՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն է վերընտրվել Իրինա Բոկովան, ով զբաղեցնում է այս պաշտոնը 2009-ից, հայտնում է Интерфакс-ը՝ վկայակոչելով EFE գործակալությանը։ 

 

Քվեարկությունը կայացել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր համաժողովի ընթացքում։ Բոկովայի օգտին է քվեարկել 160 մասնակից, դեմ՝ 14-ը։

 

Ավելի վաղ նրա թեկնածությունը ձայների բացարձակ մեծամասնությունն էր ստացել կազմակերպության գործադիր խորհրդում։