Իշխան Զաքարյանն առաջիկայում ծավալուն հարցազրույց կտա և կպատասխանի բոլոր հարցերին

14:14 • 12.11.13

Վերահսկիչ պալատի նախագահի պատշոնում վերընտրվելուց հետո Իշխան Զաքարյանը լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ վստահեցրեց, թե ինքը պատրաստվում է լրատվամիջոցներից մեկին ընդարձակ հարցազրույց տալ և պատասխանել բոլոր հարցերին։


«Սկզբունքորեն ինչ վերաբերում էր ՎՊ գործունեությանը, ես իմ ելույթի մեջ նշեցի, այն սկզբունքները ինչով մենք պետք է առաջնորդվենք հետագայում»,– ասաց նա։


«Սակայն Վերահսկիչ պալատի նախագահի ընտրության հետ կապված եղան նաև այլ հարցադրումներ։ Ես կարծում եմ դրանք բացարձակապես կապ չունեին ո՛չ օրվա թեմայի հետ և ո՛չ էլ ընդհանրապես իրականության հետ, և այս առումով լրատվամիջոցներից մեկին ընդարձակ հարցազրույց եմ տալու և պատասխանելու եմ բոլոր հարցերին»,-ավելացրեց նա:


Իշխան Զաքարյանը նաև նշեց, որ հաշվի է առել այն խնդիրը, որ այդ հարցազրույցից հետո էլ հնարավոր է լրագրողների մոտ դեռ հացեր մնան։


«Հաշվի առնելով լրատվաաշխարհի այս բազմազանությունը՝ ես պատրաստվում եմ առաջիկա ասուլիսներից մեկում ժամանակ հատկացնել ձեր ցանկացած հարցին»,– ասաց նա։


Լուսանկարը՝  7or.am-ի