Ըստ որոշ տեղեկությունների՝ ՀՅԴ-ական Հրայր Կարապետյանը նշանակվել է հյուպատոս
ՀՅԴ-ական Հրայր Կարապետյանը նշանակվել է Սանկտ-Պետերբուրգում գլխավոր հյուպատոս: Այս մասին իր աղբուրների փոխանցմամբ տեղեկացնում է Panorama.am լրատվական կայքը:
Հրամանը ուժի մեջ կմտնի նոյեմբերի 15-ից, այդ իսկ պատճառով այս պահի դրությամբ ԱԳ նախարարության կայքում որևէ տեղեկություն այս մասին դրված չէ:
Նշենք, որ Սանկտ-Պետերբուրգի հյուպատոսության պաշտոնական կայքում դեռ գլխավոր հյուպատոս է նշված Վարդան Հակոբյանը:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:










