Ոստիկանները բերանը կարած հացադուլավորին դստեր ներկայությամբ բռնի ուժով հեռացրել են նախագահականի մոտից (տեսանյութ)

13:53 • 12.11.13

Բաղրամյան մետրոյի մոտ՝ ՀՀ նախագահի նստավայրի դիմաց, հացադուլ անող Էջմիածնի բնակիչ Աշոտ Խուդոյանին ժամը 11:50-ի սահմաններում 4 ոստիկաններ, բռնի ուժ կիրառելով, նստեցրել են շտապ օգնության մեքենան: Այս մասին տեղեկացնում է Epress.am-ը։
 

Աշոտ Խուդոյանը բերանը կարել էր երեկ՝ բողոքելով դատարանի և կադաստրի դեմ, որոնք, իր խոսքով, աջակցել են պապական կտակը կեղծելուն:


Ոստիկանների կողմից իրականացված գործողությունների պահին Խուդոյանի հետ է եղել նրա 8-ամյա աղջիկը, ով սկսել է լաց լինել: Հավաքված մարդիկ փորձել են հարցեր ուղղել ոստիկաններին, նախատել նրանց, անպատվել, սակայն վերջիններս անդրդվելի են եղել:


Մանրամասներն՝ այստեղ։