Վրացին ընկել է 7-րդ հարկից և վնասվածք չի ստացել
Վրաստանի Քութաիսի քաղաքում արտառոց դեպք է տեղի ունեցել. տղամարդն ընկել է շենքի 7-րդ հարկից, սակայն բացարձակապես չի վնասվել։
Ինչպես տեղեկացնում է Грузия online-ը, «տուժածը» եղել է ալկոհոլի ազդեցության տակ, և, չկարողանալով պահել հավասարակշռությունը, ընկել է պատշգամբից։
Դեպքի վայր ժամանած շտապօգնության մեքենան տղամարդուն տեղափոխել է հիվանդանոց։
Այստեղ արդեն բժիշկները զարմացել են, երբ նրա վրա անգամ մեկ կոտրվածք չեն հայտնաբերել։ Տղամարդն ամբողջությամբ անվնաս է եղել և միայն մի քանի քերծվածք է ստացել։










