Սևանա լճում մարդ է ջրահեղձվել
12:43 • 12.11.13
Արտակարգ իրավիճակների նախարարություն այսօր՝ ժամը 12.00-ին, տեղեկատվություն է ստացվել, որ Սևանա լճում՝ Արտանիշ գյուղի մոտ, կա ջրահեղձված քաղաքացի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ըստ ԱԻՆ կայքի՝ դեպքի վայր է մեկնել հատուկ ջրափրկարարական ջոկատը:
ԱԻՆ–ից խոստանում են տրամադրել լրացուցիչ տեղեկատվություն:
Placeholder










