Կենդանիների իրավունքների ամերիկացի պաշտպանը սպանել է իրեն և իր 30 շներին

12:50 • 12.11.13

ԱՄՆ-ի Օհայո նահանգում կենդանիների իրավունքների պաշտպան ամերիկուհին վերջ է տվել իր և իր 30 շների կյանքին, հայտնում է Huffington Post-ը:

 

Դա տեղի է ունեցել անցած շաբաթ, Մորլենդ Հիլզում: 62-ամյա Սանդրա Լերցմանը Կենդանիների իրավունքների հիմնադրամի գործադիր տնօրենն էր: Նրան հայտնաբերել են իր ավտոտնակում` մեքենայում` միացված շարժիչով:

Շուրջը եղել են 30 շներ, որոնք բոլորը փոքր տարիքի են: Միայն մեկ շուն է կարողացել ողջ մնալ` շնչելով ավտոտնակի պատի անցքից: Այժմ նա Լերցմանի ամուսնու մոտ է:

 

Հետաքրքիր է, որ նա վերջ չի տվել իր 20 կատուների կյանքին:

 

Տանը հայտնաբերվել է հրաժեշտի նամակ, իսկ կազմակերպությունը շների կյանքը խլելը բացատրել է նրանով, որ Սանդրան մեծապես հոգ է տարել նրանց մասին և վախեցել, թե իր մահից հետո նրանց հետ վատ կվարվեն: