Մոսկվայում ադրբեջանցի ներգաղթյալ է սպանվել
Մոսկվայի արևմուտքում երեկ ադրբեջանցի ներգաղթյալի դի է հայտնաբերվել։ Այդ մասին РИА Новости գործակալությանը հայտնել են ՌԴ մայրաքաղաքի իրավապահ մարմիններից։
«Երեկ 00։42-ին հաղորդում է ստացվել, որ փողոցում դանակի հարվածի հետքերով տղամարդու դի կա։ Դեպքի վայր մեկնած իրավապահները հայտնաբերել են տղամարդու դիակը՝ դանակի բազմաթիվ վերքերով։ Նախաքննությունը պարզել է, որ սպանվածն Ադրբեջանի քաղաքացի է՝ ծնված 1971թ.-ին»,-ասել է գործակալության զրուցակիցը։
Հարուցվել է քրեական գործ՝ սպանության հատկանիշներով։










